Գիտնականները գտել են Երկիր մոլորակի քրոջը

15:39 • 30.09.10

Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին մոլորակը, որտեղ հնարավոր է մարդու գոյությունը։ Այն գտնվում է Երկիր մոլորակից 20 լուսային տարիների հեռավորության վրա՝ Կշեռքի համաստեղությունում։ Այդ մասին ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի և Կարնեգի ինստիտուտի աստղագետների հոդվածում։
Գիտնականները համոզված են, որ մոլորակի վրա կա ջուր, իսկ ձգողական ուժը վկայում է այնտեղ մթնոլորտի առկայության մասին։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Գիտնականները գտել են Երկիր մոլորակի քրոջը