ԿԳՆ–ն գոհ է ավագ դպրոցների կազմակերպման գործընթացից

22:17 • 01.10.10

Հայաստանում ներկայում գործում է 91 ավագ դպրոց, որտեղ սովորում է 11 հազար աշակերտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։\

«Նոր ուսումնական տարում ավագ դպրոցների կազմակերպման գործընթացը բավական սահուն կազմակերպվեց, երեխաներն ավարտեցին հիմնական դպրոցը, և յուրաքանչյուրն ավելի ճիշտ իր տեղը գտավ։ Կարծես թե ավագ դպրոցի նպատակը և առաքելությունն սկսվում է իրականացվել», – ասաց նա։

Հովհաննիսյանը հավելեց, որ ավագ դպրոցներում տեսանելի բարեփոխումներ են իրականացվում. հարստացվում է դպրոցների ուսումնանյութական բազան, գրադարանները, դպրոցները զինվում են համակարգչային սենյակներով։ Միաժամանակ, նա նշեց, որ դեռ կան չլուծված խնդիրներ։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։

ԿԳՆ–ն գոհ է ավագ դպրոցների կազմակերպման գործընթացից