Հայաստանում ամենաշատ այցելվող կայքերը. Սեպտեմբեր - 2010
Սեպտեմբեր ամսվա արդյունքներով` Tert.am–ը Հայաստանից կատարված այցելությունների թվով առաջատար վեբ-ռեսուրսն է Հայաստանում: Այդ մասին վկայում են հայկական վեբ-ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի տվյալները։ Սեպտեմբերին Tert.am–ի ընդհանուր այցելությունները գերազանցել են կես միլիոնի ցուցանիշը, որից միայն 346 հազ.-ը՝ Հայաստանից:
Հայաստանից կատարված այցելությունների տեսակարար կշիռը ընդհանուր այցելությունների թվում կազմում է 67%: 2-րդ տեղում է մեկ այլ լրատվամիջոց՝ News.am-ը, որի ցուցանիշները հետևյալն են. հայաստանյան այցելությունների տեսակարար կշիռ՝ 39%, ընդհանուր այցելություններ՝ 623 հազ., որից միայն Հայաստանից՝ 243 հազ.։
Հայկական վեբ-ռեսուրսների առաջատար քառյակի կազմում մյուս երկուսը նույնպես լրատվական կայքեր են։ Երրորդ տեղում է A1plus.am-ը՝ 195 հազ. hայաստանյան և 309 հազ. ընդհանուր այցելություններով։ Չորրորդ տեղում գտնվող Armsport.am-ի հայաստանյան այցելությունների տեսակարար կշիռը ամենաբարձրերից է՝ 80%: Հայաստանից այցելությունների քանակը այս կայքի դեպքում կազմել են 181 հազ., իսկ ընդհանուրը՝ 226 հազ.։
Ընդհանուր առմամբ, առաջատար 20 կայքերից 10-ը լրատվամիջոցներ են։
Առաջատար 20-յակի ցուցանիշները ներկայացված են կից աղյուսակում:











