Աղի ուտելիքը կանանց մոտ մեծացնում է սեռական ցանկությունը

19:00 • 02.10.10

Գերմանացի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել՝ պարզելու, թե որ ուտելիքն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ մեծացնում սեռական ցանկությունը։

Հարցմանը մասնակցել է 25–35 տարեկան 790 կին։ Արդյունքները ցույց են տվել, որ աղի ուտելիքը զգալիորեն մեծացնում է սեռական ցանկությունը կանանց մոտ։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ պահածոյացված բանջարեղեն և սունկ սիրող կանայք օրական մինչև 30 գրամ աղ են օգտագործում և շաբաթական 2–5 անգամ սեքսով զբաղվում։

Պարզվել է, որ նատրիումի քլորիդը նպաստում է տեստեստերոնի արտադրությանը։ Տեստեստերոնը հորմոն է, որը պատասխանատու է լիբիդոյի համար։ Այդ իսկ պատճառով աղի ուտելիք սիրող կանանց մոտ բարձր է սեռական ցանկությունը։

Աղի ուտելիքը կանանց մոտ մեծացնում է սեռական ցանկությունը