Ես իսկական եմ. Մեդվեդևը Twitter–ում պատասխանել է օգտատերի հարցին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շաբաթ օրն առաջին անգամ Twitter–ի իր միկրոբլոգում պատասխանել է սովորական օգտատերի հարցին։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»։
Twitter–ի օգտատերի «իսկ դուք իսկակա՞ն եք» հարցին Մեդվեդևը գրել է «Պատասխանում եմ՝ հաստատ իսկական եմ»։
Նշենք, որ մինչև այդ Մեդվեդևը Twitter–ում անձամբ պատասխանել էր Կիրովի շրջանի նահանգապետ Նիկիտա Բելիին։
Ի դեպ, ՌԴ նախագահի միկրոբլոգը Twitter.com–ի առաջին ռուսական միկրոբլոգն է, որը ստացել է verification կարգավիճակ՝ այսինքն հաստատում, որ բլոգն իսկապես պատկանում է իրեն։










