Արցախցի ուսուցիչները պարգևներ են ստացել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է Արցախի ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ մանկավարժների:
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր Արցախի պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են.
«Վաչագան Բարեպաշտ» մեդալով`
Սոֆյա Սուրենի Բարսեղյանը - Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժնի գլխավոր տեսուչ
Աիդա Ալեքսանի Սաղյանը - ք.Մարտունի, կենսաթոշակառու ուսուցչուհի
«Երախտագիտություն» մեդալով`
Նելլի Սերգեյի Աթանեսյանը - Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն
Ալեքսանդր Գրիգորի Բաբայանը - Արցախի Հանրապետության Շուշիի շրջան, գյուղ Քարին տակ, կենսաթոշակառու ուսուցիչ
Էլեոնորա Աղասիի Զաքարյանը - Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի հիմնական դպրոցի տնօրեն
Մարետա Անդրանիկի Հարությունյանը - Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի
Վարդուշ Սարգսի Մովսիսյանը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի N 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել՝
Սոսո Ռուբենի Արզումանյանին - Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ
Անահիտ Էռնեստի Հայրապետյանին - Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։










