Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ռուս գիտնականը

16:06 • 05.10.10

Հայտնի են նաև Ֆիզիկայի բնագավառում 2010թ. Նոբելյան մրցանակակիրները: Մրցանակին արժանացել են Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆեն ստեղծելու համար։

Մանչեսթերի համալսարանում աշխատող Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը կկիսեն 10 մլն շվեդական կրոնը (1,5 մլն ԱՄն դոլար)։

Մի քանի տարի առաջ հայտնաբերված գրաֆենն իրենից ներկայացնում է ածխածնի բարակ թաղաթ՝ մի ատոմի լայնությամբ։ Այս նոր երկչափ նյութն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել իր մեծ մեխանիկական դիմացկունության և բարձր հաղորդականության շնորհիվ։ Գիտնականների կարծիքով, այն մեծ դեր է խաղալու էլեկտրոնիկայի բնագավառում։

Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում մրցանակակիրը՝ արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։

Այսօր պարզ կդառնա նաև քիմիայի, հինգշաբթի՝ գրականության ասպարեզում, ուրբաթ՝ խաղաղության ասպարեզում դափնեկիրների անունները։

109–րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը:

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ռուս գիտնականը