Ալկոհոլը հղի կանանց չի վնասում՝ պարզել են գիտնականները

19:45 • 06.10.10

Անգլիացի գիտնականները պարզել են, որ հղի կանայք կարող են շաբաթվա ընթացքում իրենց թույլ տալ օգտագործել մի քիչ ալկոհոլ՝ չվախենալով երեխայի զարգացման համար։

Մի քիչ գարեջուրը, մեկ բաժակ գինին կամ մեկ գավաթ թունդ ալկոհոլային խմիչքը չեն կարող վնասել ապագա երեխայի առողջությունը։

Այդուհանդերձ, գիտնականները ապագա մայրերին խորհուրդ են տալիս չափը չանցնել, քանի որ խմիչք սիրող մայրերի երեխաները գերակտիվ են լինում, նրանք ավելի հաճախ են ենթարկվում հուզական ցնցումների։

Հիշեցնենք, որ նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս ալկոհոլի օգտագործումը հասցնել նվազագույնի՝ պատճառաբանելով, որ դա կարող է լրջորեն ազդել երեխայի վրա։

Ալկոհոլը հղի կանանց չի վնասում՝ պարզել են գիտնականները