Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրերի անունները
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի Ռիչարդ Հեքը , ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։ Այս մասին այսօր հայտարարվել է Ստոկհոլմի Կառոլինայի ինստիտուտում։
Նշենք, որ մրցանակը կազմում է 10 մլն շվեդական կրոն (1,5 մլն ԱՄն դոլար), որը դափնեկրերին կհանձվի դեկտեմբերի 10–ին Ստոկհոլմում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 5–ին, հայտարարվեց ֆիզիկայի բնագավառում 2010թ. Նոբելյան մրցանակակրի անունը՝ Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։
Իսկ հոկտեմբերի 4–ին հայտնի դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում մրցանակակիրը՝ արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։
Վաղը կհայտարարվի գրականության, ուրբաթ՝ խաղաղության ասպարեզում դափնեկրերի անունները։
109–րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը:










