ԱՄՆ-ը ոչնչացրել է իր քիմիական զենքի զինանոցի 80%–ը

10:19 • 06.10.10

ԱՄՆ–ը վերացրել է քիմիական զենքերի իր զինանոցի 80 տոկոսը։ Այս մասին, Associated Press –ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ բանակի քիմիական նյութերի գործակալությունը։

Հոկտեմբերի 3–ի դրությամբ լիկվիդացվել է գրեթե 24,5 հազար տոննա թունավոր նյութ և ավելի քան 2,1 մլն մարտական լիցք։ Հիշեցնենք, որ 1997թ., երբ ԱՄՆ–ը ստորագրեց Քիմիական զենքն արգելելու մասին միջազգային կոնվենցիան, նրա զինանոցում կար 31,5 հազար տոննա մարտական թունավոր նյութեր։

Մինչև 2012թ. ԱՄՆ–ը նախատեսում է լիկվիդացնել իր զինանոցի 90%–ը, իսկ 2021թ.՝ ավարտել քիմիական զենքի օգտագործումը։

ԱՄՆ-ը ոչնչացրել է իր քիմիական զենքի զինանոցի 80%–ը