Թմբլիկ կոնքեր ունեցողներն ավելի առողջ են
Թմբլիկ կոնքեր ունեցող կանայք կարող են այնքան էլ չանհանգստանալ իրենց առողջության համար։ Մինեսոտա նահանգի Մեյո բժշկական կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են, որ այսպես կոչված տանձաձև կազմվածքը վկայում է ամուր սիրտ ունենալու և երկարակեցության մասին։
Ուսումնասիրության նպատակով երկու սեռերի շուրջ 30 կամավորներ են մասնակցել հետազոտությանը։ Ութ շաբաթվա ընթացքում նրանց կերակրել են ու հետևել, թե ինչպես է ճարպը տարածվում օրգանիզմում։
Արդյունքում պարզվել է, որ մարմնի վերևի հատվածի չափերն այնքան էլ չեն մեծացել։ Որովայնի հատվածում մեծացել են ճարպաբջիջների չափերը, բայց ոչ քանակը։ Իսկ ահա կոնքերում տեղի է ունեցել ճիշտ հակառակ գործընթաց։
Գիտնականները նշում են, որ այս ուսումնասիրության արդյունքները հերքում են ձևավորված կարծիքն այն մասին, թե տարեց մարդու օրգանիզմում ճարպաբջիջների քանակն անփոփոխ է։
Ըստ բժիշկների, մարմնի ներքևի հատվածում ճարպի կուտակումն է, որ ստեղծում է սրտի և որովայնի հատվածի պաշտպանությանը նպաստող կազմվածք։










