5–րդ սերնդի iPhone-ը կփոխի դիզայնը

11:20 • 07.10.10

Ամերիկյան Apple ընկերությունն արդեն աշխատանքներ է տանում 5–րդ սերնդի սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ:
Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով առևտրային գաղտնիքների նկատմամբ իր խստությամբ առանձնացող ընկերության անանուն աղբյուրը, որի համաձայն՝ նոր սերնդի iPhone-ը, ի տարբերություն նախորդների, կփոխի իր դիզայնը։ Այլ մանրամասներ պարբերականը չի հայտնում։

Հիշեցնենք, որ  iPhone 4–ը շուկայում հայտնվեց 2010թ. հուլիսի 24–ին։ Առաջին 3 օրերի ընթացքում վաճառվել է 4–րդ սերնդի 1,7 մլն սմարթֆոն։

5–րդ սերնդի iPhone-ը կփոխի դիզայնը