20-րդ դարի գիգանտից ` 21-րդ դարի գիգանտին. Google-ը հարգանքի տուրք է մատուցել Ջոն Լենոնին
Վաղը Ջոն Լենոնի ծննդյան հոբելյանական տարեդարձն է: 20-րդ դարի լեգենդար հումանիստը, փիլիսոփան, բանաստեղծն ու երաժիշտը կդառնար 70 տարեկան: Լենոնի հոբելյանը պատրաստվում են նշել ամբողջ աշխարհում: Լենոնի հարազատ` Լիվերպուլ քաղաքում երգչի առաջին կինն ու որդին կբացեն նրա արվեստին նվիրված հուշարձան: Նույն ժամին Լենոնի երկրորդ կինն ու որդին Իսլանդիայում կվառեն Լենոնի հուշարձանի լույսերը: Այս երկու խորհրդանշական արարողություններով կմեկնարկի Լենոնին նվիրված փառատոնը, որը կտևի երկու ամիս: Այն կանցկացվի աշխարհի տարբեր քաղաքներում և կավարտվի դեկտեմբերի 8-ին: 30 տարի առաջ այդ օրը սպանվեց Ջոն Լենոնը: Ռոք երաժշտության արքային առաջինը շնորհավորել է Google-ը: Մեդիագիգանտը հարգանքի տուրք է մատուցել երգի գիգանտին` իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրելով ինտերակտիվ լոգոտիպ` Լենոնի ամենահայտնի Imagine երգից հատվածներով:










