Հունգարիան տեխնածին աղետի հետևանքները վերացնելու հարցով դիմել է Եվրահանձնաժողովին

21:20 • 08.10.10

Հունգարիայի իշխանությունները Եվրահանձնաժողովի ղեկավարությանը խնդրել են տեխնիկական աղետների պատճառով ակտիվացնել Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

Նման առաջարկով նրանք Եվրահանձնաժողով դիմել են Հունգարիայի արևմուտքում ալյումինումի օքսիդի կոմբինատի վթարից հետո։
Հիշեցնենք, որ երկուշաբթի MAL Zrt ընկերությանը պատկանող խոշոր Ajkai Timfoldgyar Zrt կոմբինատում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով քանդվել էր թունավոր նստվածքահանքով (այսպես կոչված « կարմիր նստվածքահանքով») ամբարտակը։

Պայթյունից հետո ամբարտակից մոտ 1,1 մլն խոր. մետր թունավոր նյութեր են արտահոսել, ինչի պատճառով մոտ 120 մարդ քիմիական այրվածքներ է ստացել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։

Երեք շրջանում՝ Վեսպրեմ, Վաշ, Դյոր Մոշոն Շոպրոն, արտակարգ դրություն է հայտարարվել։

Տորնա վտակին (այս վտակ է թափվել «կարմիր նստվածքահանքը») կից փողոցները ծածկվել են թունավոր հեղուկ զանգվածով, իսկ Դևեչերան հեղեղել է 400 տուն։

Երեկ այդ «կարմիր նստվածքահանքը» հասել է Մոշոնի Դունա գետ՝ Ավստրիայի և Սլովենիայի սահմանի մոտ, այդ նստվածքահանքը լցվում է նաև Դանուբը թափվող Ռաբա գետը։

Իշխանություները հայտարարել են Մարցալ գետի էկոհամակարգի ոչնչացման մասին։

Հունգարիայի բնապահապանության նախարը հայտարարել է, որ հետևանքները վերացնելու համար շատ ամիսներ և տասնյակ միլիոնավոր եվրոներ են անհրաժեշտ։

Վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «անփութություն» հոդվածով։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը երեկ հայտարարել է, որ ամենամոտ ժամանակներս Հունգարիային անհրաժեշտ օգնություն կտրամադրի, որը նախատեսում է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացում։
 

Հունգարիան տեխնածին աղետի հետևանքները վերացնելու հարցով դիմել է Եվրահանձնաժողովին