Մրգային դիետան գիրացնում է
Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները եզրակացրել են, որ մրգերի չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի ձեռքբերմանն ու բարձրացնել մի շարք հիվանդությունների ռիսկը։
Ֆրուկտոզայի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն բթացնում է կշտանալու զգացումը: Մրգերի ինտենսիվ օգտագործումը հանգեցնում է նաև արյան մեջ շաքարի պարունակության բարձրացմանը, ինչը վտանգավոր է շաքարախտով տառապողների համար։
Մրգերի միջոցով օրգանիզմ են ներթափանցում նաև տրիգլիցերդներ, որոնց պարունակության մեծացումը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Այս մասին հայտնում է Vrach.tv–ն։
Գիտնականները խորհուրդ են տալիս մրգային դիետաների դեպքում մրգի մեկ չափաբաժնից հետո ուտել չորս չափաբաժին բանջարեղեն։










