Վրացի վարորդները մեքենա կվարեն առանց վարորդական իրավունքի

17:05 • 09.10.10

Մյուս տարի Վրաստանի վարորդները կարող են մեքենա վարել առանց վարորդական իրավունքի։ Այս մասին հայտնում է Росбалт-ը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին։

Պարեկը կհարցնի վարորդի անուն-ազգանունը և համակարգիչով կնայի լուսանկարը՝ պարզելու համար տվյալ անձի ինքնությունը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։

«Սա ևս մեկ քայլ է պետության բյուրոկրատացման նվազեցման ուղղությամբ։ Որովհետև որքան քիչ պետությունը միջամտի մարդու անձնական գործերին, այնքան լավ կլինի ողջ հասարակության համար»,- ասել է վրացի նախարարը։

Վրացի վարորդները մեքենա կվարեն առանց վարորդական իրավունքի