Հարի Փոթերի մասին նոր ֆիլմը 3D ձևաչափով չի թողարկվի

16:26 • 09.10.10

Warner Bros. ընկերությունը հրաժարվել է Հարի Փոթերի մասին նոր ֆիլմը 3D ձևաչափով թողարկելուց։ «Հարի Փոթեր և մահվան շնորհները. մաս 1» ֆիլմը կթողարկվի միայն 2D տարբերակով։

Որպես նման որոշման պատճառ նշվում է, որ ֆիլմարտադրողները չեն հասցնում մինչև ֆիլմի պրեմիերան՝ նոյեմբերի 19-ը, այն փոխակերպել 3D ձևաչափի։ Warner Bros.-ի ղեկավարությունը որոշել է չշտապել և չփոխել ֆիլմի ձևաչափը, որպեսզի կինոնկարի որակը չտուժի։

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, կինոընկերությունը հույս ունի 3D ձևաչափով թողարկել երկերգության երկրորդ մասը՝ «Մահվան շնորհները»։

Այն մասին, որ «Հարի Փոթեր և մահվան շնորհները» երկերգությունը պետք է թողարկվի 3D ձևաչափով, Warner Bros.-ը հայտարարել էր 2010թ. հունվարին։ Նշվում էր, որ ընկերությունը դրա համար մտադիր է ծախսել ընդհանուր առմամբ 15 մլն դոլար։

Հարի Փոթերի մասին նոր ֆիլմը 3D ձևաչափով չի թողարկվի