Արշավինը՝ քիմիայի դասագրքերում

16:22 • 12.10.10

Ռուսաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը «Զենիթի» մարզաշապիկով հայտնվել է 9-րդ դասարանցիների քիմիայի դասագրքում: Նրա օրինակով դպրոցականներին ներկայացվել են մարդու օրգանիզմում քիմիական տարրերը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ճիշտն ասած, ես ֆուտբոլի մասնագետ չեմ: Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ դասագրքերի համար մենք նրան հատուկ չենք ընտրել: Դա պատահականություն է: Մենք պարզապես ընտրեցինք մարդ, որպեսզի գծապատկերն աշխուժանա: Այդպես է ստացվել: Ես սպորտի ֆանատ չեմ: Ես նույնիսկ չգիտեի, թե Անդրեյ Արշավինն ինչ տեսք ունի: Հիմա կիմանամ»,- ասել է «Дрофа» հրատարակչության ներկայացուցիչը։

Արշավինը՝ քիմիայի դասագրքերում