Փորձանոթի մեջ բեղմնավորվել, քսան տարի անց տեղափոխվել է ապագա մոր արգանդն ու լույս աշխարհ եկել
ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել փորձանոթի մեջ 20 տարի առաջ բեղմնավորված երեխա։ Սաղմը, որ ստեղծվել էր 1990թ., տեղափոխվել է 42–ամյա ամերիկուհու արգանդը։ Բժիշկների տվյալներով, սա փորձանոթի մեջ սաղմի պահպանման ամենաերկար ժամանակահատվածն է, որն ի վերջո ավարտվել է առողջ երեխայի ծնունդով։
Նշենք, որ կինը նախկինում անցել էր արտաարգանդային բեղնավորվորումների մի քանի անհաջող ցիկլ՝ օգտագործելով սեփական ձվաբջիջները։
Բժիշկները, սակայն, հետագա բուժումն աննպատակահարմար համարելով՝ կնոջն առաջարկել էին «դոնորային» իմպլանտացիա, որը պսակվել է հաջողությամբ։










