Google–ը ստեղծել է «ինտելեկտուալ» ավտոմեքենա

18:49 • 12.10.10

Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է արհեստական ինտելեկտով ավտոմեքենա, որը երթևեկում է ինքնուրույն։ ВВС–ն հայտնում է, որ 7 այդպիսի ավտոմեքենաներ առանց մարդու միջամտության արդեն անցել են մոտ 1500 կմ։

Փորձարկումն անցկացվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ռոբոտ մեքենան հաղթահարել է մի շարք ծանրաբեռնված մայրուղիներ։

Ավտոմեքենաների տեխնոլոգիայի հիմքում ընկած է հատուկ համակարգչային ծրագիրը, որը տեղադրվում է ավանդական ավտոմեքենայի մեջ՝ կառավարելով մեքենայի շարժումը և ընթացքի ժամանակ հետևելով ճանապարհին ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ անցորդների տեղաշարժին։

Նոր տեխնոլոգիան դեռ ենթադրում է մեքենայում վարորդի առկայություն, որը կվերահսկի արհեստական ինտելեկտի գործողությունները՝ անհրաժեշտության դեպքում միջամտելով և իր վրա վերցնելով ավտոմեքենայի կառավարումը։

Google–ը ստեղծել է «ինտելեկտուալ» ավտոմեքենա