Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է թարգմանության մրցույթի մասնակիցներին
Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ս. Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպված թարգմանության մրցույթին մասնակցած Երևանի պետական համալսարանի հիսուն ուսանողների:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Վեհափառ Հայրապետին են ներկայացրել նախաձեռնության մասնակիցներին։
Նորին Սրբությունը ողջունելով նման ձեռնարկները` իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մրցույթի կազմակերպիչներին: «Շատ կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որովհետև դրանց միջոցով վերադառնում եք մեր հայրերի ավանդույթներին, հաղորդակից դառնում նրանց ստեղծած արժեքներին: Միայն մեր ակունքներին վերադառնալով է, որ կպահպանեք մեր ինքնությունն ու դիմագիծը»,- նշել է Վեհափառ Հայրապետը` շնորհավորելով մրցույթի հաղթողներին ու մաղթելով, որ լինեն արժանավոր և պիտանի հայորդիներ մեր ազգի և Հայրենիքի համար:
Նորին Սրբությունը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին, թեմական և միջեկեղեցական կյանքին, Եկեղեցու վարդապետությանը և հոգևոր բարեպաշտական սովորություններին:
Հանդիպման ավարտին մրցույթի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացան հոգևոր մշակույթի գանձերին: