ԱՄՆ-ում թողարկում են սերիական ինքնաթիռ-մեքենա

21:02 • 13.10.10

Տարեվերջին ԱՄՆ-ում կսկսեն արտադրել ավտոմեքենայի և ինքնաթիռի խառնուրդ տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է Взгляд թերթը։

Ամերիկյան Terrafugia ընկերության Transition անվամբ այս երկտեղանի ինքնաթիռ–ավտոմեքենան կարող է բացել ժամում մինչև 185 կմ արագություն, կրել 430 կգ քաշով բեռ։ Բացի դրանից, այս թռչող սարքը ունենալու է օդապարիկ։

Գետնի վրա Transition–ը կլինի մեքենա, որը կընթանա սովորական բենզինի շարժիչով։ Օդում, սակայն, այն կօգտագործի100 անգամ ավելի հզոր պրոպելլերային Rotax 912S շարժիչը։

Սովորական այդ մեքենան ինքնաթիռի վերածելու համար կպահանջվի 30 վայրկյան, որի ընթացքում այդ մեքենայի վրա կհայտնվեն թևեր։

Նշենք նաև, որ գետնի վրա այդ սարքը ամբողջովին լիցքավորված բաքով կկարողանա անցնել 105 կմ տարածություն։
Այս ինքնաթիռ–ավտոմեքենան վարելու համար անհրաժեշտ կլինի ունենալ վարորդական իրավունք և օդաչուի վկայական։

Ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան 500 թռչող մեքենա։ Այն կարժենա 194 000 դոլար։

ԱՄՆ-ում թողարկում են սերիական ինքնաթիռ-մեքենա