Մադագասկարում գիտությանն անհայտ գիշատիչ են գտել
Մադագասկարում հայտնաբերվել է մանգուստանման գիշատիչ, որն ավելի վաղ հայտնի չի եղել գիտությանը։
Առաջին անգամ այս փոքր գիշատիչին նկատել են 2004թ.՝ լճում լողալիս, բայց այդ ժամանակ կենդանաբաններին չի հաջողվել մոտիկից զննել նրան։ Միայն մեկ տարի անց գիտնականներին հաջողվել է բռնել մի քանի օրինակ։
Ինչպես հայտնում է Systematics and Biodiversity ամսագիրը, Վոնտսիրա Դարելան հիշեցնում է իր մերձավոր բարեկամին՝ թխապոչ մանգուստին, որը բնակվում է կղզու արևելյան հատվածներում, սակայն տարբերվում է գույնով, գանգի կառուցվածքով, ատամների ձևով։
Վոնտսիրա Դարելան բնակվում է ջրամերձ տարածքներում և շատ լավ լողում է՝ սնվելով ձկներով ու լճում ապրող մանր կաթնասուններով։










