Բուքերի պատմության մեջ առաջին անգամ մրցանակ է ստացել երգիծական վեպը

10:59 • 13.10.10

Անգլիացի գրող Հովարդ Ջեյքոբսոնը դարձել է 2010թ. Բուքերի մրցանակի դափնեկիր՝ իր «Ֆինկլերի հարցը» երգիծական վեպի համար։

Հեղինակը կստանա 80 000 դոլար արժողությամբ դրամական պարգև։ Այս մասին ասվում է մրցանակի կայքում: Գիրքը սիրո, տղամարդկային ընկերության և պարտության մասին է, որոնք կյանքի ընթացքում ապրում է մարդը։ Վեպում բարձրացվում է նաև այն հարցը, թե ինչ է նշանակում այսօր հրեա լինելը։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ այս մրցանակին արժանանում է երգիծական ստեղծագործությունը։

2009թ. «Բուքեր» մրցանակ ստացել է Հիլարի Մենթելը՝ «Վուլֆ Հոլ» վեպի համար, որը պատմում է Թոմաս Քրոմվելի կյանքի մասին։

Նշենք, որ անգլիական գրականության այս մրցանակը ամենահեղինակավորներից է աշխարհում։ Այն շնորհվում է անգլալեզու վեպի համար։ Առաջին անգամ այս մրցանակը հանձնվել է 1969 թվականին։

Բուքերի պատմության մեջ առաջին անգամ մրցանակ է ստացել երգիծական վեպը