Sex.com–ը վաճառեցին $13 մլն դոլարով
21:25 • 21.10.10
Աշխարհի ամենաթանկ դոմեններից մեկը՝ sex.com–ը, կրկին փոխել է սեփականատիրոջը։ Ինչպես հաղորդում է BBC–ն, Clover Holdings-ը, որը գրանցված է Կարիբյան ավազանում, գնել է այն Escom–ից $13 մլն դոլարով։ Հավակնորդների թիվը 11–ն էր։
Ի դեպ, գործարքն իրականացված կհամարվի միայն այն ժամանակ, երբ դրան հավանություն կտա դատարանը, որը քննում է Escom–ի սնանկության գործը։
Placeholder










