Facebook–ը տարածում է մանկական պոռնոգրաֆիա
Facebook սոցիալական ցանցում չկան մեխանիզմներ, որոնք կարող են երեխաներին պաշտպանել պեդոֆիլների ոտնձգություններից։ Բացի այդ, ինտերնետ ռեսուրսի ֆիլտրերը ի վիճակի չեն կանխարգելել երեխաների էրոտիկ բովանդականությամբ լուսանկարների հրապարակումը։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
Պաշտպանիչ մեխանիզմները պետք է արգելափակեն երեխաների նկատմամբ բռնություն պարունակող ինֆորմացիայի որոնումը համացանցում։ Fox News–ի լրագրողները որոշել են պարզել, թե որքան լավ է այդ մեխանիզմն աշխատում։
Պարզվել է, որ այն ընդհանրապես չի աշխատում։ Բացի այդ, պարզվել է, որ Facebook–ում կարելի է գտնել մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր։ Այս փորձը նրանք իրականացրել են հոկտեմբերի 6–ին։ Արդյունքները տհաճ անակնալ էին դարձել Facebook –ի ղեկավարության համար, նրանք խոստացել էին հետաքննություն իրականացնել։
Երկու շաբաթ անց, սակայն, ըստ Fox News–ի, դեռ որևէ բան չի փոխվել։ Ուստի նրանք որոշել են հրապարակել այդ փաստերը։










