555 55555 հեռախոսահամարը վաճառվել է 740 հազար դոլարով

17:51 • 22.10.10

Քուվեյթում 555 55555 հեռախոսահամարը վաճառվել է 740 հազար ԱՄՆ դոլարով:

El An լրատվական գործակալության փոխանցմամբ` հեռախոսահամարը վաճառվել է աճուրդով, նախնական գինը կազմել է 350 հազար ԱՄՆ դոլար:

Արաբական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ ավելի վաղ Քուվեյթում 9000 0000 հեռախոսահամարը վաճառվել էր 413 հազար դոլարով: Իսկ 2006թ. մայիսին Քաթարում 666 6666 հեռախոսահամարը վաճառվել է 2 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարով: Հեռախոսահամարի նախնական գինը 275 հազար դոլար էր:

Պարսից ծոցի երկրներից հետո, այսպես կոչված, գոլդ համարների նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև չինացիները: Չինաստանում 8888 8888 հեռախոսահամարը վաճառվել է 410 հազար ԱՄՆ դոլարով:

555 55555 հեռախոսահամարը վաճառվել է 740 հազար դոլարով