Մեդվեդևն առաջին անգամ Twitter–ում շնորհավորել է սովորական օգտատերի
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր միկրոբլոգում առաջին անգամ շնորհավորել է Twitter–ի սովորական օգտատերի։
Օգտատեր oleynik_julia–ն իր միկրոբլոգում գրել է, որը դառնում է 17 տարեկան, և Մեդվեդևին խնդրել է, որ շնորհավորի իր ծնունդը։
«Այո, իհարկե, Յուլյա։ Շնորհավոր Ձեր ծնունդը։ Երջանկություն եմ մաղթում)))»,–պատասխանել է Մեդվեդևը։
Ի դեպ, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող աղջիկը խոսոտվանել է, որ չէր սպասում, որ նախագահն իրեն կպատասխանի։
«Մեդվեդևն ինձ շնորհավորել է Twitter–ում։ Գժվել կարելի է. չէի սպասում օրվա այսպիսի հիանալի սկիզբ»,– գրել է աղջիկը։










