Google-ը սխալմամբ «գողացել» է բազմաթիվ օգտատերերի գաղտնաբառերը
Google-ը ընկերության Street View Google նախագծի համար տեղեկություն հավաքելու աշխատանքների ժամանակ սխալմամբ տարբեր երկրներից բազմաթիվ օգտվողների անձնական տվյալներ է «ձեռք գցել»։ Արդյունքում Google–ի տնօրինության տակ են հայտնվել տարբեր էլեկտրոնային հասցեներ և գաղտնաբառեր։
Մի շարք երկրների իշխանություններ այժմ հետաքննություն են իրականացնում՝ պարզելու ընկերության կողմից այդ ինֆորմացիայի ստացման հանգամանքները։
Google Street View նախագիծը թողարկվել է 2007թ.։ Այսօր այդ ծրագրի օգնությամբ հնարավոր է տեսնել աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքների փողոցները։










