Nokia-ն 1,8 հազ. աշխատակից է կրճատում
Ֆիննական Nokia հեռահաղորդակցային հսկան հայտարարել Է 1,8 հազ. աշխատատեղի կրճատման մասին` ի հեճուկս 3-րդ եռամսյակում ստացած €529 մլն մաքուր շահույթի (2009թ. նույն ժամանակահատվածում ընկերության կորուստները կազմել են €559 մլն): Աշխատատեղերի կրճատումը պայմանավորված է սմարթֆոնների ոլորտի վերակառուցման փորձով և հեռախոսների վաճառքների կրճատման հետ կապված կանխատեսումներով:Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:
Nokia-ի նոր ղեկավար Սթիվեն Էլոպի խոսքով (որն ավելի վաղ աշխատել Է Microsoft ընկերությունում)՝ իրենք ձգտում են բարելավել ռազմավարական և գործառնական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական կայունության ու աճի ապահովման համար: Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին Nokia-ի բջջային սարքերի վաճառքների ծավալը տարեկան հաշվարկով աճել Է 2%-ով և կազմել 110,4 մլն միավոր: Նշենք, որ վերջին տարիներին Nokia-ն շուկայում կորցրել էր առաջատարի իր դիրքերը` սմարթֆոնների նոր մոդելների (օրինակ` iPhone, Blackberry և այլն) տարածման հետևանքով:
«Կապիտալ» օրաթերթ










