Բացվել է առաջին տուրիստական տիեզերակայանը

13:51 • 23.10.10

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում տեղի է ունեցել տիեզերական տուրիզմի առաջին օդակայանի թռիչքուղու բացումը։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
America տիեզերակայանը, որը կառուցվել է ամերիկյան Virgin Galactic ընկերության նախագծով, գտնվում է Լաս Կուրես քաղաքից 70 կմ դեպի հյուսիս։
SpaceShipTwo տիեզերանավը, որը նախատեսված է տիեզերական տուրիզմի համար, առաջիկա 1,5 տարիների ընթացքում հնարավորություն կունենա իրականացնել առաջին տուրիստական ուղևորությունը դեպի տիեզերք։

Նշենք, որ մոտ 380 սիրողական տիեզերագնացներ իրենց առաջիկա թռիչքի համար Virgin Galactic–ին արդեն վճարել են 50 մլն դոլար։

Բացվել է առաջին տուրիստական տիեզերակայանը