Գիտնականները հասկացել են Մարգարետ Թետչերի աշխատունակության գաղտնիքը
Ինչպես հայտնում է Daily Telegraph լոնդոնյան թերթը, գիտնականները հայտնաբերել են գենի մի տարատեսակ, որը մարդուն թույլ է տալիս քնել շատ խորը և առանց կարճ դադարների։ Նման մարդկանց ավելի քիչ ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար, քան մյուսներին։
Մարգարետ Թետչերը հենց այս մարդկանց խմբին է պատկանում։ Նրան 4 ժամ, նույնիսկ ավելի քիչ ժամանակ է հարկավոր քունն առնելու համար։
Այս բացահայտման հիման վրա գիտնականներն այժմ հատուկ թեստեր են մշակում գիշերային հերթափոխով խիստ կարևոր արդյունաբերական և այլ օբյեկտներում աշխատելու համար մարդկանց խումբ ձևավորելու նպատակով։










