2011թ. կսկսվի Գյումրիի տեխնոպարկի կառուցումը. Ներսես Երիցյան
Գյումրիի տեխնոպարկի կառուցման շինաշխատանքները կսկսվեն 2011թ.։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հարցին։
Ծնունդով գյումրեցի պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչ ընթացքի մեջ են Գյումրիի տեխնոպարկի կառուցման աշխատանքները։ Երիցյանը տեղեկացրեց, որ Գյումրիի տեխնոպարկի համար կառավարության որոշմամբ հատկացվել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի քանդված շենքի տարածքը։
Նախարարը նաև նշեց, որ այժմ մշակվում է տեխնոպարկի մոդելը։ Տարեվերջին այն կդրվի հանրային քննարկման, իսկ 2011–ից արդեն կսկսվի տեխնոպարկի շինարարությունը։










