Չինական ընկերությունը Apple-ին մեղադրում է iPad ապրանքանիշը գողանալու համար

21:23 • 28.10.10

Համակարգչային դիսփլեյներ արտադրող չինական Proview Technology ընկերությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է iPad ապրանքանիշի անիրավազոր օգտագործման մեջ։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։

Չինական ըերությունը հայտարարում է, որ Չինաստանում iPad առևտրային ապրանքանիշի օգտագործման իրավունքը իրեն է պատկանում 2000 թվականից։

Proview Technology–ին երկրում Apple iPad պլանշետային համակարգչի սեպտեմբերյան վաճառքից առաջ դեռևս բանակցություններ է վարել ամերիկյան ընկերության հետ, սակայն դրանք հաջողությամբ չէին պսակվել։

Չինական ընկերության ներդրողներից մեկի խոսքերով ընկերությունը գործարանային ապրանքանիշի իրավունքը պատրաստ է 800 մլն ԱՄՆ դոլարով վաճառել։ Եթե Apple–ը չհամաձայնի, Proview Technology-ն սպառնում է դիմել Չինաստանի իշխանություններին՝ պահանջելով դադարարացնել կամ սահմանափակել Apple–ի վաճառքը երկրում։
 

Չինական ընկերությունը Apple-ին մեղադրում է iPad ապրանքանիշը գողանալու համար