Facebook–ում հնարավոր է ստանալ MBA կոչում

11:36 • 28.10.10

Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների դպրոցը (London School of Business and Finance, LSBF) և մեծ ժողովրդականություն վայելող Facebook սոցիալական ցանցն այսօր յուրահատուկ նախագիծ են թողարկում, որի շնորհիվ ամբողջ աշխարհում Facebook–ի օգտատերերը բիզնես կառավարման մագիստրոսական ծրագրի (MBA) նյութերին ու դասախոսություններին անվճար մատչում կստանան։ Այդ մասին հայտնում է Ведомости-ն։

Համակարգչում ներբեռնելով LSBF Global MBA ներդիրը՝ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա լսել դասախոսությունները, մասնակցել քննարկումներին, ծանոթանալ բիզնես վարելու կոնկրետ օրինակների, «հանդիպել» աշխարհի առաջատար ընկերությունների մենեջերներին, ինչպես նաև շփվել իրար հետ։ Մուլտիմեդիային նյութերի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 800 ժամ։

Նախագծի հեղինակները կարծիքով՝ մեկ տարվա ընթացքում նախագծին կմիանա առնվազն 500 հազար օգտատեր աշխարհի տարբեր երկրներից։ Այն երկրների համար, որտեղ Facebook–ը կարող է արգելափակված լինել, նախատեսվում է «լրացուցիչ» տարբերակ. նյութերի կրկնօրինակները կտեղադրվեն ինտերնետ կայքում։

Նշենք, որ ծրագիրը հավատարմագրված է Ուելսի համալսարանի կողմից։ Ուսանողները միայն պետք է վճարեն քննությանը մասնակցելու համար, եթե կուրսն ավարտելիս որոշեն ստանալ MBA դիպլոմ։

Facebook–ում հնարավոր է ստանալ MBA կոչում