Վաճառքում հայտնվել են 4 քարտով աշխատող հեռախոսներ

15:21 • 28.10.10

Չինաստանում հայտնվել են OTECH F1 հեռախոսներ, որոնց առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են միաժամանակ օգտագործել 4 sim-card:

Արտաքին տեսքով այս հեռախոսը կանադական Research In Motion ընկերության BlackBerry սմարթֆոն է հիշեցնում։
Էկրանին տեղադրված է QWERTY ստեղնաշար, դիսփլեյը սենսորային է, 2,4 դյույմ անկյունագծով։
Հեռախոսում 4 քարտից յուրաքանչյուրն ակտիվ է, ինչն էլ թույլ է տալիս աշխատել տաբեր օպերատորների ցանցերում։ Սակայն 3G ծառայություններ հեռախոսը չունի։

Սարքըն ունի Bluetooth, 12 մեգապիկսելանոց կամերա, ինչպես նաև FM-ընդունիչ։ Հեռախոսի գինը, ինչպես նաև այն, թե արդյոք այդ հեռախոսները կվաճառվեն Չինաստանի սահմաններից դուրս, դեռևս պարզ չէ։

Վաճառքում հայտնվել են 4 քարտով աշխատող հեռախոսներ