Microsoft–ի 11–ամյա աշխատակիցը 40–ը 78 –ով բազմապատկում է 10 վայրկյանում

18:20 • 29.10.10

11-ամյա եգիպտացի Մահմուդ Վաելը դարձել է Microsoft անդրազգային ընկերության տեխնիկական մասնագետը։ Այս մասին հայտնում է Корреспондент–ը։

Տղային հաջողվել է դառնալ Microsoft–ի մասնագետ՝ մի քանի վայրկյանում բարդ հաշվարկ կատարելու իր կարողության շնորհիվ։

«Հայրս բացահայտեց իմ ընդունակությունը, երբ ես դեռ 3 տարեկան էի»,– EFE–ին ասել է 11–ամյա եգիպտացին։

Նրա ինտելեկտի գործակիցը շատ բարձր է՝ 155 միավոր։ Տղայի կարծիքով՝ ինքն աշխարհի ամենախելոք երեխան է։

Հարևանների կարծիքով՝ տղան հանճար է, 9 տարեկանում նա ընդունվել է Կահիրեում հեղինակավոր Ամերիկյան համալսարան։

Վայելը ազատ տիրապետում է անգլերեն և արաբերեն լեզուներին, այժմ ուսումնասիրում է ֆրանսերեն, սակայն նրան ավելի շատ հետաքրքրում են համակարգչային լեզուները։

Աղբյուրի վստահեցմամբ, եգիպտացի երեխային ընդամենը 10 վայրկյան ժամանակ է պետք 40–ը 78 –ով բազմապատկելու համար։

Microsoft–ի 11–ամյա աշխատակիցը 40–ը 78 –ով բազմապատկում է 10 վայրկյանում