Одноклассники–ն մահանում է

14:07 • 29.10.10

Mail.ru Group ընկերությունը, որը պատրաստվում է իր բաժնետոմսերի 16%-ը տեղաբաշխել Լոնդոնի ֆոնդային բորսայում, իր տեղեկագրում հրապարակել է 2007–ից ընկերության իրականացրած բոլոր գործարքների մանրամասները։ Արդյունքում պարզ է դարձել, որ 2,5 տարիների ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր՝ В контакте սոցիալական ցանցի արժեքը 23 անգամ աճել է, իսկ դրա գլխավոր մրցակցի՝ Одноклассники–ի արժեքը աճել է ընդամենը 2 անգամ։

Տեղեկագրի համաձայն՝ Mail.ru Group–ը 2007թ. հուլիսին գնել է В контакте ցանցի 24,99%–ը՝ 16,3 մլն դոլարով, իսկ դա նշանակում է, որ սոցիալական կայքն ամբողջությամբ գնահատվում էր 65,226 մլն դոլար։
Mail.ru Group–ն օրերս հայտարարել է, որ սոցիալական ցանցի ներկայիս բաժնետերերի հետ պայմանավորվել է գնել В контакте–ի 7,5%–ը՝ 112,5 մլն դոլարով. այսինքն ընկերությունն այս անգամ գնահատվում է 1,5 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ 2,5 տարիների ընթացքում ցանցի արժեքն աճել է 23 անգամ։

Նշենք, որ 2007թ. ընկերությունը ձեռք էր բերել Одноклассники սոցիալական ցանցի 28,5%–ը 17,1մլն դոլարով։ Այն ժամանակ Одноклассники–ն ուներ գրեթե նույն ընդհանուր արժեքը, ինչ В контакте–ն՝ 60 մլն դոլար։

2009թ. ապրիլին Одноклассники–ի 28,5%–ը փոխակերպվեց էստոնական Forticom ընկերության բաժնետոմսերի։ Այդ գործարքից հետո Forticom–ում Mail.ru Group–ի բաժինը 72%–ից աճեց մինչև 76%, իսկ 2010թ. ապրիլին ընկերությունը գնեց ևս 14%՝ 16,6 մլն դոլարով. այսինքն ամբողջ սոցիալական ցանցը գնահատվեց 118,6 մլն։ Այսպիսով, նույն ժամանակամիջոցում В контакте–ն թանկացավ 23, իսկ Одноклассники–ն՝ 2 անգամ։ Այս մասին գրում է Ведомости-ն։

Одноклассники–ն մահանում է