Քրիստոսի ամենամեծ արձանը կկանգնեցվի Լեհաստանում

13:36 • 30.10.10

Ավարտին են մոտենում Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենամեծ արձանի կառուցման աշխատանքները։ Նոր արձանն ավելի բարձր կլինի, քան Բոլիվիայի ու Բրազիլիայի՝ արդեն մեծ հռչակ ունեցող արձանները, հայտնում է MIGnews-ը։
Լեհ հոգևորական Սիվեստր Զավադսկին պատմել է, որ Քրիստոսի ամենամեծ արձանը կառուցվում է Լեհաստանի արևմուտքում՝ Գերմանիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սվեբոդզին փոքր քաղաքում։
Նշենք, որ արձանը կունենա 58 մ բարձրություն։

Քրիստոսի ամենամեծ արձանը կկանգնեցվի Լեհաստանում