YouTube –ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել
Մեծ ժողովրդականություն վայելող YouTube վիդեո հոսթինգի հիմնադիր և գործադիր տնօրեն Չադ Հերլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նա YouTube–ում կմնա որպես արտահաստիքային խորհրդական։ Հերլիի պաշտոնը կզբաղեցնի Սալար Կամանգարը, որը կայքի թիմում եղել է առաջին օրվանից՝ վերջին 2 տարիներին վերահսկելով կայքի ընթացիկ գործառնությունները։
2006թ. հոկտեմբերին վիդեոհոսթինգի հիմնադիրներ Չադ Հերլին ու Սթիվ Չենը YouTube–ը վաճառեցին որոնողական հսկա Google–ին՝ 1,65 մլրդ դոլարով։
Նշենք, որ YouTube –ի օգտատերերը օրական 2մլրդ տեսահոլովակ են դիտում։










