Twitter-ից օգտվողների թիվը 2 ամսում ավելացել է 30 միլիոնով
2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Twitter միկրոբլոգերի ծառայության օգտատերերի թիվը ավելացել է 30 միլիոնով։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում The New York Times թերթը։
Ըստ հրատարակության՝ 2010 թ. նոյեմբերի սկզբի տվյալներով, Twitter–ից օգտվում է 175 մլն մարդ՝ սեպտեմբերի 145 մլն-ի դիմաց։
2009թ. Twitter –ի ակտիվ լսարանը կազմում էր 58 մլն մարդ, իսկ 3 տարի առաջ՝ կես միլիոն։ 2011 թվական Twitter-ը կարող է թևակոխել 200 մլն օգտատերերով։
Մասնավորապես, TechCrunch տեխնոբլոգի հեղինակները Twitter–ի հեղինակության նման մեծացումը կապում են Twitter.com կայքի նոր տարբերակի հետ, որը թողարկվել է 2010թ. սեպտեմբերի կեսերին։
Նորացված դիզայնը, որը դրական են գնահատել օգտվողների մեծ մասը, ներառում է մի քանի բաժինների դասավարության փոփոխություն, ինչպես նաև մի շարք նորարարություններ։
Twitter միկրոբլոգերի ծառայությունը թողարկվել է 2007 թվականին։ Այժմ դրանից օգտվում են ոչ միայն շարքային օգտատերեր, այլ նաև պետությունների առաջին դեմքեր, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։










