Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է
Այս տարվա ինն ամիսներին Հայաստան է ներկրվել 14 079 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12 858-ի փոխարեն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, նույն ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների դիմաց գանձված մաքսային վճարի չափը կազմել է 17 193 մլն դրամ։ Ներկրված ավտոմեքենաներից միայն 1 178-ն է եղել ռուսական արտադրության։
Այս տարվա ինն ամիսներին Հայաստան ներկրված ավտոմեքենաներից 6 047-ը եղել է մինչև 5 հազար, 4 467-ը՝ 5-10 հազար, 1 293-ը՝ 10-15 հազար, 1 364-ը՝ 15-30 հազար և 908-ը՝ 30 հազար դոլարից ավելի արժողությամբ։
Նշենք, որ 2009թ.-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվն էականորեն կրճատվել էր՝ 2008թ.-ի 41 910-ի փոխարեն կազմելով 17 296։










