Facebook–ի հավելվածները գողանում են օգտատերերի իսկական անունները

22:02 • 02.11.10

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի սեփականատեր Facebook ընկերությունը հայտնել է, որ իրենց համար ներդիրներ մշակողներն ինչ–որ բրոկերի օգտատերերի անձը բացահայտող տեղեկություն էին վաճառում։ Ընկերությունը 6 ամսով փակել է այդ ներդիրներ մշակողներից մի քանիսի մատչումը Facebook–ին։

Պարզվել է՝ որոշ հավելվածներ խաղերի կամ տեղեկության  հետ միասին այլ ընկերությունների են փոխանցել օգտատերերի անհատական համարները։ Օգտվելով հավելվածից՝ այդ համարներով հնարավոր է վերականգնել օգտատերի իսկական անունը։ Հետևելով օգտատերերի գործողություններին՝ պատվիրատու ընկերությունները կարող են ստեղծել յուրաքանչյուր օգտատերի համար նոր էջ։

Մոտ օրերս Facebook ընկերությունը կթողարկի մի մեխանիզմ, որը կապահովի օգտատերերի անվան գաղտնիությունը, այն դեպքում, եթե որևէ հավելված փոխանցի անհատական համարը կողմնակի ընկերությանը։

Facebook–ի հավելվածները գողանում են օգտատերերի իսկական անունները