Արաբկիրում բացվեց Ucom-ի սպասարկման կենտրոն
Կոմիտաս 30 հասցեում այսօր տեղի ունեցավ Ucom ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը՝ հնարավորություն ընձեռելով այսուհետ Արաբկիր վարչական շրջանի բաժանորդներին օգտվելու ընկերության ծառայություններից։
Կանաչ և սպիտակ գույների համադրությամբ ընդարձակ կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, ինչպես նաև ցուցադրված են ընկերության բաժանորդներին շահավետ պայմաններով առաջարկվող հեռուստացույցներ և նոթբուքեր։
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներն արդեն կարող են օգտվել ընկերության ծառայություններից՝ ցանկության դեպքում մեկ ընդհանուր օպտիկամանրաթելային մալուխով ստանալով գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։ Ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ Ucom-ն անակնկալներ է պատրաստել իր բաժանորդների համար: «Մենք 15 հազար դրամով այսօր երեք ծառայություն ենք տրամադրում՝ ինտերնետ, հեռախոս, հեռուստատեսություն»,- ասաց նա։










