Facebook-ը ցանկանում է գրավել բջջային ծառայությունների շուկան

19:38 • 05.11.10

Facebook-ը հաստատել է իր նոր ռազմավարությունը, որի համաձայն՝ ընկերությունը ծրագրում է գրավել բջջային ծառայությունների շուկան։

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իր ընկերությունը մտադիր է բջջային հեռախոսը դարձնել սոցիալական ցանցի մի մաս, ինչի շնորհիվ, այլ բաների հետ մեկտեղ, հնարավոր կլինի խանութներում զեղչեր ստանալ։ Այդ մասին Ցուկերբերգն ասել է նոյեմբերի 3–ին՝ բջջային տեխնոլոգիաներին նվիրված ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ Facebook–ը գործարարներին հնարավորություն կտա օգտատերերին իրենց ծառայություններն առաջարկել հեռախոսների միջոցով։ Բացի այդ, ապագայում ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան օգտագործել Facebook–ի իրենց ծածկագիրը՝ բջջային այլ հավելվածների մատչումի համար, հայտնում է Корреспондент-ը։

Բջջային տեխնոլոգիաները, սոցիալական ցանցի միջոցով շփումն ու շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ օգտատերերի հետաքրքրությունը համատեղելու մասին որոշումը սոցիալական ցանցի ղեկավարությունն ընդունել է աշխարհում բջջային հեռախոսների քանակի աճի ֆոնին, ինչը, ըստ Ցուկերբերգի, թույլ կտա ստեղծել նոր ընկերություններ և փոխել ավանդական արդյունաբերությունների մասին պատկերացումը։

Facebook–ի հիմնադիրը համոզված է, որ բջջային հեռախոսների օգտատերերը 2 անգամ ավելի ակտիվ են սոցիալական ցանցում, քան անհատական համակարգիչներ օգտագործողները։

Նշենք նաև, որ Մարկ Ցուկերբերգը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Facebook–ը մշակում է iPhone–ին և Android–ին մրցակից բջջային հեռախոս։


 

Facebook-ը ցանկանում է գրավել բջջային ծառայությունների շուկան