Ռուսիո Պատրիարքը ցանկանում է ուղևորվել տիեզերք

19:19 • 01.12.10

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ցանկություն է հայտնել ուղևորվել տիեզերք։ Այս մասին հայտնել է Ռոսկոսմոսի ղեկավար Անատոլի Պերմինովը՝ տիեզերագնացների հետ թեյախմության ժամանակ, որոնք դեկտեմբերին կուղևորվեն Միջազգային տիեզերական կենտրոն։

Պերմինովի խոսքերով՝ նախկինում պատրիարքը 19 մարզում է անցկացրել «ՄիԳ» ինքնաթիռով և իրականացրել է բարձրագույն սավառնորդության բոլոր թռիչքաձևերը։ Այս մասին գրում է lenta-ru-ն։

Այս պահին, բոլոր տիեզերանավերը և հրթիռները նախքան ուղեծիր ուղևորվելը օծվում են ուղղափառ քահանայի կողմից։

Բացի այդ, պաշտամունքի որոշ առարկաներ կան նաև Միջազգային տիեզերական կենտրոնում. տիեզերագնաց Մաքսիմ Սուրաևը իր բլոգում հրապարակել է ուղեծրում գտնվող խաչի նկարներ և սրբապատկերներ։
 

Ռուսիո Պատրիարքը ցանկանում է ուղևորվել տիեզերք