Մահացել է նեյտրոնային ռումբի կոնցեպցիայի հեղինակը
89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ֆիզիկոս Սեմյուել Քոենը, որն ստեղծել է նեյտրոնային ռումբի կոնցեպցիան՝ միջուկային զենքի, որը կոչված է ոչնչացնել մարդկանց՝ չվնասելով նյութական օբյեկտները։ Այս մասին հայտնում է Los Angeles Times–ը՝ վկայակոչելով գիտնականի որդի Փոլ Քոենին, որի համաձայն՝ իր հայրը մահացել է Լոս Անջելեսում նոյեմբերի 28–ին՝ ստամոքսի քաղցկեղի ուռուցքի հեռացումից 2 շաբաթ հետո։
Սեմուել Քոենը նեյտրոնային ռումբի նախագիծը մշակել է 1958–ին, երբ աշխատում էր Լիվերմորսկի ազգային լաբորատորիայում, որը ԱՄՆ–ում միջուկային զենքի մշակմամբ զբաղվող 2 լաբորատորիաներից մեկն է։
Ի տարբերություն ավանդական միջուկային զենքի, որի կիրառումը զուգորդվում է ճառագայթման տեսքով էներգիայի մեծ քանակի արտանետմամբ, նեյտրոնային ռումբը ներթափանցող ճառագայթման բարձր մակարդակ և պայթյունի ավելի պակաս ուժ ունեցող զենք է։
Շատ մասնագետներ նեյտրոնային ռումբին կտրուկ դեմ են արտահայտվել՝ համարելով, որ դրա՝ բացառապես կենդանի էակների ոչնչացմանն ուղղված լինելը հակասում է մարդու էթիկայի հիմունքներին։ Սակայն ինքը՝ Քոենը, մինչև կյանքի վերջը պնդել է իր կողմից ստեղծված զենքի մարդասիրական բնույթը։










