Չինաստանը մարդատար գնացքի արագության ռեկորդ է սահմանել

17:20 • 03.12.10

Դեկտեմբերի 3–ին Չինաստանում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել մարդատար գնացքի երթևեկության արագության տեսանկյունից՝ ժամում 486,1 կմ։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը։ Ռեկորդը սահմանվել է Պեկին–Շանհայ նոր արագընթաց երկաթուղային մայրուղու փորձարկման ընթացքում։

Նման արագություն զարգացրել է Չինաստանում նախագծված և արտադրված Խեսե 380А գնացքը։
Պեկին–Շանհայ արագընթաց երկաթուղային մայրուղին դեռևս չի գործարկվել, և դրա շահագործումը նախատեսվում է 2011թ.։ Երկաթուղային մայրուղու միջոցով երկու քաղաքների միջև 1318 կմ տարածությունը կհաղթահարվի 4 ժամում։Նշենք, որ այսօր Շանհայի և Պեկինի միջև տարածությունը օդային ճանապարհով հաղթահարվում է մոտ 2 ժամում։

Հիշեցնենք, որ մարդատար գնացքի արագության նախորդ ռեկորդը ևս պատկանել է չինացիներին և կազմել է 416,6 կմ/ժ։
Ավելի վաղ ասվում էր, որ Չինաստանի երկաթուղու նախարարությունում աշխատանքներ են իրականացվում նոր գնացք արտադրելու համար, որի արագությունը կգերազանցի 500 կմ/ժամը։

Չինաստանը մարդատար գնացքի արագության ռեկորդ է սահմանել