Google-ը շնորհավորել է Ռուսաստանին, բայց շփոթել է դրոշի գույները
Google ընկերությունը շնորհավորել է Ռուսաստանին 2018թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալու առթիվ` տեղադրելով իր գլխավոր էջին Ռուսաստանի դրոշը և երկու ֆուտբոլային գնդակներ:
Սակայն Google-ը շփոթել է դրոշի գույների հերթականությունը. սպիտակ, կապույտի, կարմիր հերթականության փոխարեն դրոշը ներկայացվել է սպիտակ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ներկա պահին այդ նկարն արդեն հանվել է:










