Հայաստանը դասվում է կրթական համակարգի «լավ» գնահատական ունեցող երկրների շարքը. «McKinsey&Company»

13:08 • 03.12.10

«McKinsey&Company» աշխարհահռչակ խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում:

«McKinsey&Company»-ի գնահատմամբ՝ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ երկրին արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքը:

Հայաստանը ներկայացված է նաև որպես օրինակ, թե բարեփոխումների միջոցով ինչպես կարելի է ապահովել կրթության զարգացումը։
 

Հայաստանը դասվում է կրթական համակարգի «լավ» գնահատական ունեցող երկրների շարքը. «McKinsey&Company»